ԵԱՀԿ Մինսկի խումբը անցյալի մնացուկ է, նա և նրա հարակից ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է օգոստոսի 30-ին, երբ ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների պատվիրակությանը Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի գլխավորությամբ։
Ըստ նրա՝ «Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի չվերացման վերաբերյալ հասկանալի չէ»։
«Որովհետև եթե հակամարտությունն անցյալում է, և Հայաստանի վարչապետն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա արդյո՞ք անհրաժեշտ է պահպանել Մինսկի խումբը, որը անցյալի մնացուկ է։ Կարծես թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռքբերմամբ»,-ասել է նա։