Ադրբեջանը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կողմնակիցն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է օգոստոսի 30-ին, երբ ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների պատվիրակությանը Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի գլխավորությամբ։
«Դրա համար, ինչպես բազմիցս նշել եմ, պետք է վերացնել Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, պետք է փոխվի Սահմանադրությունը»,-ասել է նա։