Հետևեք մեզ։

Հրայր Թովմասյանին հարկադրաբար կներկայացնեն վարույթ իրականացնող մարմնին

16:17, 30 օգոստոս 2024
Հրայր Թովմասյանին հարկադրաբար կներկայացնեն վարույթ իրականացնող մարմնին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՍԴ-ի աշխատակազմից և Ոստիկանությունց ստացել է պարզաբանումները, որ այդ մարմինները չեն կարողացել դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումը հանձնել Հրայր Թովմասյանին․ Հրայր Թովմասյանը ՍԴ շենքում չի եղել, և նրա բնակարանում մարդ չի եղել, որպեսզի ոստիկանները ծանուցումը փոխանցեն։ Մեղադրող կողմը դատարանին առաջարկեց հարկադրանքի միջոցներ կիրառել Հրայր Թովմասյանին դատարան ներկայացնելու համար, ինչը դատարանը բավարարեց։

Չնայած Հրայր Թովմասյանի պաշտպանների առարկություններին՝ դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին հարկադրաբար ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին՝  սեպտեմբերի 2-ին նշանակված դատական նիստին։ Որոշման կատարումը հանձնարարվեց  ոստիկանությանը։

Վերլուծական