Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» խաղադաշտ դուրս կգա Լոնդոնի «Չելսիի» հետ։ Հանդիպումը կկայանա Անգլիայում։
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմի մյուս մրցակիցներն են Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը (տնային խաղ), Ավստրիայի «Ռապիդը» (արտագնա խաղ), չեխական «Մլադա Բոլեսլավը» (տնային խաղ), սերբական «Բաչկա Տոպոլա» (արտագնա խաղ), իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկը» (տնային խաղ)։
Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբեր-դեկտեմբերին։
«Չելսին» - «Նոա» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին։