Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է․ այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
«Օրակարգում Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամի ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝ Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյսնը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դատավորներն ընտրել են Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամին
20:13, 30 օգոստոս 2024