Հետևեք մեզ։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին

21:09, 30 օգոստոս 2024
Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին

Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այդ երկիր նրա այցի ժամանակ։

«Ուկրաինական կողմը հույս ունի, որ Մոնղոլիայի կառավարությունը կգիտակցի այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, իսկ Մոնղոլիան ճանաչում է դատարանի իրավասությունը: