Հետևեք մեզ։

Հայտնաբերվել է Վեդիում 32-ամյա երիտասարդին կյանքից զրկելnւ մեջ կասկածվողը․ shamshyan.com

22:30, 30 օգոստոս 2024
Հայտնաբերվել է Վեդիում 32-ամյա երիտասարդին կյանքից զրկելnւ մեջ կասկածվողը․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի  հետ բացահայտել են այսօր Այգավան գյուղում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի մասին և որ նա հնարավոր է որտեղ է գտնվում։ Տեղում ոստիկաններն ու Վեդիի քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ու Վեդիի քննչական բաժնի քննիչները, արդեն հստակ տեղեկանալով, թե Երևանի որ հատվածում կարող է լինել կասկածյալը, մեկնում են Երևան։

Ոստիկանները վնասազերծում են կասկածյալին և տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։

Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից տեղափոխել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս․-ն է, ով սակայն մի քանի տարի է բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։

Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։

 
 
 Վեդիում 32-ամյա տղամարդուն զրկել են կյանքից

Վերլուծական