Հետևեք մեզ։

Թաիրով գյուղում հրդեհ է բռնկվել

00:29, 26 ապրիլ 2023
Թաիրով գյուղում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 25-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Ե. Քոչարի փողոցի տներից մեկի տանիքիում հրդեհ է բռնկվել։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: