Հետևեք մեզ։

ՀԱԷԿ-ն անջատվել էր էլեկտրաէներգետիկ համակարգից. ՀԷՑ

00:29, 31 օգոստոս 2024
ՀԱԷԿ-ն անջատվել էր էլեկտրաէներգետիկ համակարգից. ՀԷՑ

Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ ՀԷՑ-ից:

 

Անջատման հետևանքով հոսանքազրկվել են Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։

 

Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։