Հետևեք մեզ։

Որոշ բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի

10:22, 31 օգոստոս 2024
Որոշ բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի  03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ  Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների:
 
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը նաև տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ կրկին շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամո, Կոմիտաս, Սախարով, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների  ջրամատակարարումը: