Հետևեք մեզ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց

13:31, 31 օգոստոս 2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտմեբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտների նոր ուսումնական տարին, տեղեկացնում է Սրբազան պաքարի տելեգրամի ալիքը: 

Սրբազան Հայրը դեպի կիրանց կմեկնի վաղ առավոտյան՝ ժամը 06։30-ին, Երևանի հյուսիսային մուտքի մոտից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարել էին, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք: