Հետևեք մեզ։

Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան

14:00, 31 օգոստոս 2024
Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերին կմեկնի Ռուսաստան, որպեսզի մասնակցի BRICS 2024թ. գագաթաժողովին. տեղեկացնում է Tasnim-ը։  BRICS առաջին գագաթաժողովը միջկառավարական կազմակերպության ընդլայնումից հետո տեղի կունենա Ռուսաստանի Կազան քաղաքում՝ հոկտեմբերի 22-ից 24-ը:

Փեզեշքիանը կմասնակցի միջոցառմանը Կրեմլի պաշտոնական հրավերով։ Այս տարի BRICS-ում  նախագահում է Ռուսաստանը: Իսկ նախքան միջոցառումը, Կազանում Իրանի հյուպատոս Դավուդ Միրզախանին հանդիպել է Թաթարստանի Հանրապետության  նախագահի օգնականի հետ, որպեսզի քննարկումներ անցկացնի BRICS գագաթաժողովի անցկացման վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ այս տարի կառուցին են միացել 5 նոր երկիր՝  Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:  Ավելի ուշ BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել Ադրբեջանը։

BRICS-ը հիմնադրվել է 2006թ. եւ սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը։ Հարավային Աֆրիկան միացել է կազմակերպությանը 2011 թվականին: