Հետևեք մեզ։

Ռուսական զորքերը վերցրել են Կիրովո բնակավայրը. ՌԴ ՊՆ

14:36, 31 օգոստոս 2024
Ռուսական զորքերը վերցրել են Կիրովո բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Կիրովո բնակավայրը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

 

«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողություններով ազատագրել են Կիրովո բնակավայրը և շարունակել են առաջընթացը հակառակորդի պաշտպանության խորքում»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Կիրովոն գտնվում է Դժինսկ (այժմ՝ Տորեցկ) քաղաքի արևելյան արվարձանում: Ըստ Ռիա Նովոստիի՝ այս բնակավայրի ազատագրումը թույլ կտա հետագայում վերցնել նաև Դժինսկը, որը  2014 թվականից դարձել է Ուկրաինայի զինված ուժերի ամրացված շրջան՝ զարգացած երկաթուղային ցանցով:

 

Բացի այդ,  ռուսական կործանիչները հարվածել են Ուկրաինայի ԶՈւ 44-րդ մեխանիզացված, 95-րդ օդային հարձակման, 142-րդ հետևակային և 71-րդ ռեյնջերական բրիգադների զինտեխնիկային: 

Ռուս զինվորականները նաև հետ են մղել 7 հակագրոհ` Ուկրաինայի Զինված Ուժերի 32-րդ, 53-րդ մեխանիզացված, 68-րդ հրաձգային բրիգադների և 37-րդ ծովային բրիգադի գրոհային խմբերի կողմից։

 

Ուկրաինայի կորուստները ներառում են.

 

Մինչև 455 զինծառայող,

Մեկ մարտական բրոնապատված մեքենա,

Երեք ավտոմեքենա,

Երկու 152 մմ «Մստա-Բ» հրետանային համակարգ,

Երեք 122 մմ Դ-30 հրետանային համակարգ,

Մեկ 105 մմ Մ101 հրետանային համակարգ (ԱՄՆ):