Հետևեք մեզ։

Ադրբեջանում ընտրություններին դիտորդական առաքելության համար 69 երկրից 589 անձ է գրանցվել

15:26, 31 օգոստոս 2024
Ադրբեջանում ընտրություններին դիտորդական առաքելության համար 69 երկրից 589 անձ է գրանցվել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված է 589 մարդ՝ 51 միջազգային կազմակերպությունից և 69 երկրից։

 

Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանահովը՝ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում։

 

ԿԸՀ նախագահը նշել է, որ 397 հազար 862 տեղահանված անձինք կարող են քվեարկել 574 ընտրատեղամասում, որոնք կազմակերպվել են 10 ընտրական շրջանում:

 

Հիշեցնենք, որ վաղն Ադրբեջանում արտահերթ ընտրություններ են: