Հետևեք մեզ։

Հյուսիսային Օսիայում Ան-2-ի կոշտ վայրէջքի ժամանակ վեց մարդ է տուժել

16:24, 31 օգոստոս 2024
Հյուսիսային Օսիայում Ան-2-ի կոշտ վայրէջքի ժամանակ վեց մարդ է տուժել

Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում Ան-2 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, օդանավում եղել է 12 անձ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավական աղբյուրներին:

 

Երկու օդաչուներն էլ գիտակից վիճակում են, բայց վնասվածքներ ունեն։ Տղամարդ ուղեւորներից մեկի 11 և 8 տարեկան աղջիկներից մեկի ոտքը կոտրվել է: Տուժել է նաև 11-ամյա տղա։ Բոլորը գիտակից են, զոհեր չկան

 

EDDS-ն (Միասնական հերթապահ դիսպետչերական ծառայություն) նշել է, որ  օդանավում նաև պարաշյուտիստներ են եղել, որոնք պատահարի ժամանակ  դուրս են ցատկել ինքնաթիռից։