Հետևեք մեզ։

Սևանա լճի մակարդակն իջել է 18 սմ

16:44, 31 օգոստոս 2024
Սևանա լճի մակարդակն իջել է 18 սմ

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարվա ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին, այս մասին հայտնում է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: 

 

Ըստ այդմ, Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել: Լճի մակարդակի ամենից մեծ իջեցում տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

 

2010-2023թթ. ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում միջինը լճի մակարդակը իջել է 18սմ-ով, 2024թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ իջել է 5սմ-ով: