Հետևեք մեզ։

Տեղեկություններ Կուրսկի շրջանից․ ի՞նչ իրավիճակ է վերջին 24 ժամում

16:48, 31 օգոստոս 2024
Տեղեկություններ Կուրսկի շրջանից․ ի՞նչ իրավիճակ է վերջին 24 ժամում

Ռուսական զինված ուժերը շարունակաբար հարվածներ են հասցնում Կուրսկի շրջանում Ուկրաինայի ուժերին և նրա ռեզերվներին:

 

Վերջին 24 ժամում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 400 զինվոր և 18 միավոր տեխնիկա՝ 1 տանկ, 3 զրահամեքենա և 14 մարտական զրահամեքենա:

 

Ընդհանուր առմամբ, մարտերի ընթացքում Կուրսկի ուղղությամբ հակառակորդը կորցրել է ավելի քան 8200 զինվոր, 76 տանկ, 36 մարտական մեքենա, 16 ռեակտիվ համազարկային համակարգեր՝ ներառյալ 4 HIMARS և 2 ԱՄՆ արտադրության MLRS, ինչպես նաև 5 զենիթահրթիռային համակարգ:

 

«Север» խմբավորումը հաջողությամբ դիմադրել է վեց հարձակման՝ ուղղված Բորկի, Բախտինկա, Կոմարովկա, Մալայա Լոքնյա և Մատվեևկա բնակավայրերին:

 

Հարվածներ են հասցվել հակառակորդի զորքերի և տեխնիկայի կուտակումների ուղղությամբ՝ Ապանասովկա, Բորկի, Բյախովո, Վիշնևկա, Կրասնոօկտյաբրյսկոյե, Կրուգլենկոյե, Լյուբիմովկա, Մարտինովկա, Նովոիևանովկա, Նովայա Սորոչինա, Պլեխովո, Չերկասկոե Պորեչնայե, Ռուսսկոե Պորեչնայե, Սվերդլիկովո և Սնագոստ բնակավայրերում:

 

Օպերատիվ-տակտիկական ավիացիան հարվածներ է հասցրել Սումիի շրջանում, ռազմական անձնակազմի և տեխնիկայի ռեզերվների կուտակումների շրջաններում՝ Բելոպոլյե, Գլուխով, Կիյանիցա, Օբոդի, Սվեսսա, Սոսնովկա, Սումի, Շալիմովկա, Շալիգինո և Էսմանь բնակավայրերում:

 

Մեկ ուկրաինացի զինվոր գերի է հանձնվել է: