Հետևեք մեզ։

Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին. ՏԿԵՆ

17:57, 31 օգոստոս 2024
Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին. ՏԿԵՆ

Հայկական ատոմային էլեկտրակայանն այսօր ժամը 14։05-ից միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Այս մասին տեղեկացրել է  ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, հավելելով, որ առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում, Հայկական ատոմայականը վթարային կանգի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։