Հետևեք մեզ։

Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը․ Զաքարյան

18:07, 31 օգոստոս 2024
Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը․ Զաքարյան

Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը, ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: 

 

«Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով: Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը»,- գրել է Զաքարյանը: 

 

Նրա խոսքով, աճուրդը շարունակվում է, իսկ տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է: 

 

«Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝  թող բավարարվի ֆեստիվառներով: Ցավոք սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականությունը»,-եզրափակել է  Արտակ Զաքարյանը: 



Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել է, որ չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի լեզվով, մանավա՛նդ Ռուսաստանի: