Հետևեք մեզ։

Ի՞նչ է հայտնի Հյուսիսային Օսեթիայում Ան-2-ի կոշտ վայրէջքի մասին

19:05, 31 օգոստոս 2024
Ի՞նչ է հայտնի Հյուսիսային Օսեթիայում Ան-2-ի կոշտ վայրէջքի մասին

Յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, տուժել են Ան-2 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով: Թռիչքի ժամանակ ինքնաթիռի մեջ նաև պարաշյուտիստներ  կային, որոնք նախքան վայէջքը պանավորված ցատկել են օդանավից: Դրանից հետո թռիչքի ընթացքում արտակարգ իրավիճակ է առաջացել, որի պատճառով օդաչուները ստիպված վայրէջք են կատարել լեռնանտառային տարածքում՝ Կոբան գյուղի մոտակայքում:

ՏԱՍՍ-ը հավաքել է հիմնական տեղեկությունները միջադեպի մասին:

 

Միջադեպի հանգամանքները

 

ԴՕՍԱԱՖ-ի օդանավակայանից թռած Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հյուսիսային Օսեթիայի Պրիգորոդնի շրջանում:

 

ԱԻՆ-ի տվյալներով՝ օդանավի օդաչուն ինքնուրույն դիմել է փրկարար ծառայություն և պատմել տեղի ունեցածի մասին:

 

Օդաչուն չի կարողացել նշել վայրէջքի ճշգրիտ վայրը, որոնման համար ուղարկվել է ևս մեկ ինքնաթիռ:


Ան-2-ն արտակարգ վայրէջք է կատարել արոտավայրում, հայտնել են Ռուսաստանի ԴՕՍԱԱՖ-ի Վլադիկավկազի աերոակումբում:


Ինքնաթիռը կատարում էր ուսումնամարզական թռիչք: 

 

Փրկարարական գործողություն

Ինքնաթիռը գտնվում է Մայրամադագ և Կոբան գյուղերի միջև: Այս տարածքում տեղանքը լեռնային է:
Դժվարամատչելի տեղանքի պատճառով Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները ճանապարհի մի մասն անցել են ոտքով:


Դեպքի վայր են ուղարկվել հինգ շտապօգնության մեքենա, բժիշկները նույնպես դեպքի վայր են գնացել ոտքով:

 

Տուժածներ

 

ԱԻՆ-ի տվյալներով՝ Հյուսիսային Օսեթիայում Ան-2 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով տուժել է յոթ մարդ, նրանցից երեքը՝ երեխաներ:

 

Հյուսիսային Օսեթիայի Պրիգորոդնի շրջանում Ան-2 ինքնաթիռի հետ կապված միջադեպում զոհեր չկան, ճշտել են աերոակումբում:


Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները երեք տուժածի տեղափոխել են մեքենա, որը կարողացել է առավելագույնս մոտենալ օդանավի վայրէջքի վայրին:


Մնացած տուժածները կարողացել են ինքնուրույն հասնել բժիշկներին՝ փրկարարների ուղեկցությամբ:

 

Հետաքննություն

 

Քննչական կոմիտեի քննիչները և Հարավային ռազմական օկրուգի ռազմական դատախազությունը ստուգումներ են անցկացնում Ան-2-ի կոշտ վայրէջքից հետո: