Հետևեք մեզ։

Ինդոնեզիան կապիկի ծաղիկի տարածումը նվազեցնելու համար նոր միջոց է ներդրել

19:26, 31 օգոստոս 2024
Ինդոնեզիան կապիկի ծաղիկի տարածումը նվազեցնելու համար նոր միջոց է ներդրել

 

 

Ինդոնեզիան կապիկի ծաղիկի տարածումը կանխելու համար պարտադրել է, որ բոլոր օտարերկրացիները ժամանելուն պես լրացնեն առողջապահական հարցաթերթիկ՝ մուտքի QR կոդ ստանալու համար:

 

Ըստ երկրի իշխանության, այս քայլը կօգնի նվազեցնել հիվանդության ներթափանցումը:

 

Ջակարտայում ՌԴ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոսի 28-ից Ինդոնեզիա ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթ QR կոդի տեսքով՝ համապատասխան բժշկական անցագիր ստանալու համար,:

 

Ավելի վաղ Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկիր մուտք գործողների համար նախատեսված հարցաթերթիկում պետք է նշվեն նրանց բժշկական պատմությունը, վերջին շփումները և ճանապարհորդության վերջին կետը։