Հետևեք մեզ։

Նախօրեին տեղումները գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ

19:47, 31 օգոստոս 2024
Նախօրեին տեղումները գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ

Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել, տեղեկացնում են Քաղաքապետարանից։

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:  Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:

 

Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականցնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ: