Հետևեք մեզ։

Բելգորոդում 2 երեխա և 5 մեծահասակ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են

21:11, 31 օգոստոս 2024
Բելգորոդում 2 երեխա և 5 մեծահասակ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են

Բելգորոդի երեկվա հրետակոծության հետևանքով վիրավորվել է 46 մարդ, նրանցից 9-ը բուժվում են ամբուլատոր, իսկ 37-ը՝ ստացիոնար պայմաններում, որից 7-ը երեխաներ են:

 

Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Բելգորոդի մարզի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը: Նրա խոսքով, երկու երեխա և հինգ մեծահասակ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

 

Յուրաքանչյուր հիվանդի համար անցկացվել են դաշնային հեռաբժշկական խորհրդատվություններ, բոլոր բուժումները համաձայնեցված են:

 

«Ամբողջ անհրաժեշտ օգնությունը ստանում են լիարժեք ծավալով: Բժիշկները պլանավորում են վաղը Մոսկվա տեղափոխել մեկ երեխա և մեկ մեծահասակ. ևս երկուսին արդեն ուղարկել են։ Շեբեկինոյի հրետակոծության հետևանքով տուժել է 6 մարդ, նրանցից 5-ը բուժվում են Բելգորոդի ստացիոնարներում, գտնվում են միջին ծանրության վիճակում: Մեկ հիվանդ բուժումը կանցկացնի ամբուլատոր կարգով»,- նշել է Անդրեյ Իկոննիկովը:

 

Օգոստոսի 30-ին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա, և մի քանի օդային թիրախներ խոցվել են քաղաքի մոտակայքում։ Հարձակման հետևանքով զոհվել էր հինգ մարդ, վիրավորվել է 46 խաղաղ բնակիչ, որոնցից 7-ը երեխաներ են։