Հետևեք մեզ։

Կամչատկայում ուղղաթիռի անհետացման գործը ՔԿ կենտրոնական ապարատի վերահսկողության տակ է

21:34, 31 օգոստոս 2024
Կամչատկայում ուղղաթիռի անհետացման գործը ՔԿ կենտրոնական ապարատի վերահսկողության տակ է

Կամչատկայում 19 զբոսաշրջիկի և անձնակազմի երեք անդամի ուղղաթիռի անհետացումից հետո հարուցված քրեական գործի քննությունը Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վերահսկողության տակ է: Գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

 

«Գերատեսչության ղեկավարը հանձնարարել է Ռուսաստանի ՔԿ տրանսպորտի հարցերով Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության պետ Ալեքսանդրովին զեկուցել քննության նախնական արդյունքների մասին: Քննության ընթացքը և արդյունքները գերատեսչության կենտրոնական ապարատի վերահսկողության տակ են»,- ասել են մամուլի ծառայությունում:

 

Ավելի վաղ ցամաքային որոնումներ իրականացնելու համար դուրս են եկել Ռուսաստանի ԱԻՆ Կամչատկայի փրկարարական կենտրոնի և Կամչատկայի տարածաշրջանային որոնողափրկարարական բազայի փրկարարները: Ներկայումս փրկարարների խումբը համալրվել է մարզային փրկարարներով: Անհետացած Մի-8 ուղղաթիռի որոնումների համար ավիացիայի օգտագործումը դեռևս հնարավոր չէ՝ թանձր մառախուղի պատճառով:

 

Հիշեցնենք, որ Կամչատկայում անհետացել է Ми-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամով: