Հետևեք մեզ։

Telegram-ի մարդկանց որոնման ֆունկցիան դադարել է աշխատել Ռուսաստանում

22:05, 31 օգոստոս 2024
Telegram-ի մարդկանց որոնման ֆունկցիան դադարել է աշխատել Ռուսաստանում

Telegram-ի օգտատերերը Ռուսաստանում բախվել են խնդրի՝ կապված մերձակայքում գտնվող մարդկանց որոնման ֆունկցիայի աշխատանքի դադարեցման հետ։ Այս ֆունկցիան դադարել է աշխատել iOS, Android և Huawei-ի Harmony OS օպերացիոն համակարգերով սմարթֆոնների համար։

 

ՏԱՍՍ-ը գրում է, որ որոշ օգտատերերի մոտ ֆունկցիան պարզապես չի միանում և մերձակայքում գտնվող այլ օգտատերերի որոնումը անհնար է դառնում։

 

Բացի այդ, որոնման ֆունկցիայի ակտիվացումը ոչ մի կերպ չի փոխում արդյունքը, նույնիսկ եթե սմարթֆոններում միացված է տեղակայման ֆունկցիան։