Կիեւի կողմից ներկայումս վերահսկվող տարածքներով Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամկցելու առաջարկ անողները երազողներ են։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է RT հեռուստաալիքի «Կամուրջներ դեպի Արևելք» վավերագրական ֆիլմի հարցազրույցում։
Լավրովի խոսքերով, Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական հարցի վերաբերյալ բացարձակ հստակ է, և «ոչ մի խոսք չի կարող լինել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին»։ «Դա ոչ միայն կարմիր գիծ է, այլև անհնար է:
Հիշեցնենք, որ 2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները խոստացել էին Ուկրաինային և Վրաստանին, որ «մի օր նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ»։
Սակայն 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հռչակագրում հստակ չէր նշվել Ուկրաինայի անդամակցության մասին։ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ հուլիսի 9-11-ը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչ գագաթնաժողովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, և այս պահին խոսքը միայն մոտեցման մասին է։
2023 թվականի հունիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պայմանները։ Դրանց թվում էին Ուկրաինայի Զինված ուժերի դուրս բերումը Դոնբասից և Նովոռոսիայի տարածքներից, Կիևի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց։
Բացի այդ, Ռուսաստանը կարևոր է համարում արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումը և Ուկրաինայի ոչ դաշինքային և առանց միջուկային զենքի կարգավիճակի հաստատումը։ Պուտինը ընդգծել է, որ եթե Ուկրաինան և Արևմուտքը հրաժարվեն այս պայմաններից, ապագայում դրանք կարող են փոխվել։ Կիևը մերժել է Ռուսաստանի խաղաղության պլանը։