Հետևեք մեզ։

ՌԴ 100 հազար բնակիչ ունեցող Բերդսկը մնացել է առանց էլեկտրամատակարարման

22:45, 31 օգոստոս 2024
ՌԴ 100 հազար բնակիչ ունեցող  Բերդսկը մնացել է առանց էլեկտրամատակարարման

Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, երբ նավակը բախվել է էլեկտրամատակարարման հոսքագծին, տեղեկացնում  է «Коммерсантъ»-ը: Դեպքը տեղի է ունեցել լ Բերձ (Бердь) գետի մերձակայքում:

 

2021 թվականի տվյալներով, Բերդսկում ապրում է մոտ 100 հազար մարդ։

Քաղաքապետ Ռոման Բուրդինը Telegram-ի իր ալիքում գրել է, որ նավակի անձնակազմի բոլոր անդամները ողջ են։ Նրա նախնական տվյալներով, դեպքի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտային բաժինը սկսել է հետաքննել դեպքը՝ կապված ներքին ջրային տրանսպորտի անվտանգության կանոնների խախտման հետ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի հանգամանքներով: