Հետևեք մեզ։

Իսրայելական հարվածներից Գազայում տասնյակ զոհեր կան, իսկ ՄԱԿ-ը պատվաստման լայնածավալ ծրագիր է նախատեսում

00:23, 01 սեպտեմբեր 2024
Իսրայելական հարվածներից Գազայում տասնյակ զոհեր կան, իսկ ՄԱԿ-ը պատվաստման լայնածավալ ծրագիր է նախատեսում

Գազայի հատվածում լարվածությունը շարունակվում է: Շաբաթ օրը իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 48 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են Պաղեստինի առողջապահության նախարարությունը, գրում է Reuters-ը: 

 Միևնույն ժամանակ, տարածաշրջանում պատրաստվում են սկսել պոլիոմիելիտի դեմ պատվաստման լայնածավալ ծրագիր: ՄԱԿ-ը ծրագրում է պատվաստել Գազայի շուրջ 640 հազար երեխայի: Այս նպատակով նախատեսվում է ամեն օր ութ ժամով դադարեցնել ռազմական գործողությունները: Սակայն Գազայի առողջապահության փոխնախարար Յուսեֆ Աբու Ալ-Ռիշը կարծում է, որ միայն լիարժեք զինադադարը կարող է ապահովել ծրագրի հաջողությունը:

 «Եթե միջազգային հանրությունն իսկապես ուզում է, որ այս ծրագիրը հաջողի, պետք է հրադադար պահանջի: Չէ՞ որ վիրուսը չի ճանաչում սահմաններ և կարող է տարածվել ամենուր», - ասել է նա Խան Յունիսի Նասեր հիվանդանոցում: