Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտենում է իր ավարտական տեսքին, առաջընթաց կա. Politico

10:31, 01 սեպտեմբեր 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտենում է իր ավարտական տեսքին, առաջընթաց կա. Politico

Երկար սպասված համաձայնագիրը, որը կարող է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, մոտ է ամբողջական տեսքին: Այս մասին տեղեկություն է հրապարակել Politico-ն։


Ըստ հրապարակման՝ հայկական և ադրբեջանական կողմերը հաստատել են տեղեկությունը։

Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրակացրել է, որ վերջին ամիսներին իր կառավարությունը բավարար առաջընթաց է գրանցել երկկողմ բանակցությունների առանցքային հարցերի շուրջ։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ է արել. «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որոնցից 13-ը, այդ թվում՝ նախաբանը, լիովին համաձայնեցված են»։

Այս հյտարարությունը գալիս է մեկ օր անց այն բանից հետո, երբ երկու կողմերը հայտարարեցին իրենց ընդհանուր սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեղ սահմանային հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին:

2022 թվականի պատերազմից հետո Հայաստանում տեղակայվել է Եվրամիության դիտորդական առաքելություն՝ սահմանին տիրող լարված իրավիճակը դիտարկելու նպատակով։ 

Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Politico»-ին ասել է, որ երկկողմ բանակցություններում առաջընթաց կա։ Դիվանագետը հավելել է, որ սահմանային հանձնաժողովի համաձայնագիրը պետք է բավարար համարել Հայաստանից ԵՄ առաքելության դուրս գալու համար»։