Հետևեք մեզ։

Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել, ձեզ ասում եմ` այդ բոլորն անիմաստ չէ. Բագրատ Սրբազանը` Կիրանցում

11:31, 01 սեպտեմբեր 2024
Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել, ձեզ ասում եմ` այդ բոլորն անիմաստ չէ. Բագրատ Սրբազանը` Կիրանցում

Բագրատ Սրբազանն այցելել է կիրանց:

«Դուք մեր սիրո ու աղոթքների մեջ եք, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, որովհետև դուք գտնվում եք մեր պետության առաջնագծում։

Մաղթանքս է, որ ձեր աղոթքով, ձեր սիրով, ձեր կամքով, ձեր լուսավոր ներկայությամբ մենք կարողանանք մեր երկիրն ազատագրել։ 

Աստված զորացնի ձեզ, ու դուք մեծանաք արժանապատիվ, պատվով, Աստված սիրող մարդիկ»,-Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Սրբազանը:

 

Շարունակելով խոսքը Սրբազանն ասել է. «Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։

Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու»:

Սրբազանն ասել է, որ ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա: