Հետևեք մեզ։

Լաչինի անցակետում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ ԱՄՆ Պետդեպ

09:18, 26 ապրիլ 2023
Լաչինի անցակետում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ անհանգստացած են անցակետի տեղադրմամբ։


«ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Այդ քայլը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը։ Կարծում ենք՝ Լաչինի միջանցքում պետք է մարդկանց ու առևտրի ազատ և բաց անցում լինի։ Դրանով հանդերձ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչները, պետքարտուղարն անձամբ, շարունակում են խորապես ներգրավված լինել գործընթացում։ 

Սակայն այս պահին չեմ կարող տեղում ընթացող դիվանագիտական միջոցառումների ու խոսակցությունների մասին մանրամասներ հաղորդել»,– ասել է նա։