Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝ սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ներկայացուցչության շենքի բակում»: