Հետևեք մեզ։

Բելգորոդի մարզում ինը մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետեւանքով

16:59, 01 սեպտեմբեր 2024
Բելգորոդի մարզում ինը մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետեւանքով

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի մարզի վրա: Տարբեր վնասվածքներ են ստացել ինը մարդ, այդ թվում՝ երկու երեխա, Telegram-ի իր ալիքում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

 

«Բելգորոդում, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է ութ խաղաղ բնակիչ, որոնցից երկուսը՝ երեխա: Շտապ օգնության բրիգադները տուժածներին տեղափոխում են Բելգորոդ քաղաքի բժշկական հաստատություններ: Մայսկի ավանում, օդային հարձակման հակաօդային պաշտպանության միջոցներով հետ մղելուց հետո, վիրավորվել է մեկ մարդ: Շտապ օգնության բրիգադը տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել բեկորային վնասվածք ստացած տղամարդուն, նա հրաժարվել է հոսպիտալացումից»,- գրել է նա: