Հետևեք մեզ։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը  եւ Մեծամորի ԱԷԿ-ը հակասում են Ադրբեջանի շահերին

18:15, 01 սեպտեմբեր 2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը  եւ Մեծամորի ԱԷԿ-ը հակասում են Ադրբեջանի շահերին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե  ԵՄ-ն վնասում է տարածաշրջանային կայունությանը և հակասում է Ադրբեջանի շահերին ու կոչ է արել դադարեցնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում:

 

Նա անդրադարձել է նաեւ Մեծամորի ատոմակայանին՝ պնդեով, որ կայանը տեխնոլոգիապես հնացած է և չի համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին ու լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: 

 

Մեծամորի ԱԷԿ-ին է անդրադարձել նաեւ Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը եւ մտահոգություն հայտնել վերջերս տեղի ունեցած վթարային անջատման կապակցությամբ, նշելով, որ հնարավոր վթարի դեպքում վտանգը կսպառնա ոչ միայն Հայաստանին:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Մեծամորի ԱԷԿ-ը կարճ ժամանակով անջատվել էր էներգահամակարգից կայծակի հարվածի պատճառով, սակայն արագ վերագործարկվել էր: