«Այսօր Բելգորոդում և Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում վիրավորվել են 11 խաղաղ բնակիչ, որոնցից 2-ը երեխաներ են», - գրել է Վյաչեսլավ Գլադկովը։
Նա հավելել է, որ երկու երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական տվյալներով, վնասվել է 22 բնակարան 14 բազմաբնակարան շենքում: Վնասվել է նաև ութ մասնավոր տուն: Բեկորներից վնասվել է նաեւ 21 ավտոմեքենա։
«Քաղաքային վարչակազմը արդեն սկսել է պատուհանների ժամանակավոր փակումը: Մոտ ժամանակներս այն վայրեր, որտեղ կան լուրջ ավերածություններ, կժամանեն փորձագետներ»,- նշել է Գլադկովը: