Հետևեք մեզ։

Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ ՀՀ տերն ու տիրակալներն ենք, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները

20:48, 01 սեպտեմբեր 2024
Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ ՀՀ տերն ու տիրակալներն ենք, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ես իջել եմ փողոց՝ արդարության փնտրտուքով, ճշմարտության հաղթանակի համար ու մինչև հիմա ես փողոցում եմ։ Այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց արցախցի Արեգա Հովսեփյանը:

 

«Ես շարունակելու եմ իմ պայքարը, քանի դեռ հավատս ու հույսս ուժեղ են: Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ Հայաստանի Հանրապետության տերն ու տիրակալներն ենք, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Բայց ինչպես հայկական քրիստոնեական ընտանիքներին է բնորոշ, տերն ու տիրակալը պետք է պատասխանատվություն կրի իր ընտանիքի անվտանգության, առողջության, մաքրության, ամեն ինչի համար, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասաց Արեգա Հովսեփյանը: