Հետևեք մեզ։

«Չունենալով հակահայ իշխանություն, մենք կարող ենք բանակցային դաշտ մտնցել Արցախի օրակարգը». Մետաքսե Հակոբյան

20:51, 01 սեպտեմբեր 2024
«Չունենալով հակահայ իշխանություն, մենք կարող ենք բանակցային դաշտ մտնցել Արցախի օրակարգը». Մետաքսե Հակոբյան

«Հույսեր կապել, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով կամ կառավարման ընթացքում հնարավոր է Արցախ վերադառնալու հարց  բարձրացնել, դա միամտություն է, քանի որ նա երեկ հայտարարեց, թե Արցախի հարցի օրակարգն իր համար նույնն է, ինչ  Ադրբեջանինն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

«Աշխարհը գնալով հասկանում է, որ պատերազմի կամ փաստի ուժով Արցախն այսօր օկուպացված է և դա չի կարող երկար տևել: Ի վերջո, գոյություն ունի իրավունքի ուժ: Վաղ թե ուշ, չունենալով հակահայ իշխանություն, մենք կարող ենք բանակցային դաշտ մտնցել այդ օրակարգը»,-հավելեց պատգամավորը: