Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը, այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Արեպիսկոպոս սրբազանը:
«Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,-ասաց Սրբազանը:
Նրա խոսքով, մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։
«Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի»,- ասաց Բագրատ Սրբազանը: