Հետևեք մեզ։

Իսրայելում զանգվածային ցույցեր են, Նեթանյահուից պահանջում են համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ

23:26, 01 սեպտեմբեր 2024
Իսրայելում զանգվածային ցույցեր են, Նեթանյահուից պահանջում են համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ

Իսրայելում սկսվել է զանգվածային բողոքի ակցիաների նոր ալիք՝ պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Ամենամեծ ցույցը, որին մասնակցում են հազարավոր իսրայելցիներ, սկսվել է Թել Ավիվում՝ կառավարական շենքերի համալիրի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Երուսաղեմի և Թել Ավիվի փողոցներ՝ պահանջելով, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրադադարի համաձայնագիր կնքի ՀԱՄԱՍ-ի հետ և տուն վերադարձնի բոլոր պատանդներին

Ցուցարարները հավաքվել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մոտ Երուսաղեմում, պահանջելով բոլոր պատանդների վերադարձը, մինչդեռ Թել Ավիվում պատանդների հարազատները երթ են անցկացնում դագաղներով՝ խորհրդանշելով զոհերին: