Հետևեք մեզ։

Ադրբեջանում ընտրություններն ավարտվել են, նոր գումարման խորհրդարան է անցել նաև անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն

23:53, 01 սեպտեմբեր 2024
Ադրբեջանում ընտրություններն ավարտվել են, նոր գումարման խորհրդարան է անցել նաև անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն

Ադրբեջանում շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը, և արդեն հայտարարվել են առաջին արդյունքները՝ ընտրատեղամասերից դուրս կատարված հարցումների հիման վրա։

 

Առավելագույն թվով տեղերը ստանում է իշխող կուսակցությունը, որի թեկնածուները գրանցված էին բոլոր ընտրական շրջաններում։



«Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները հաղթանակ են տանում 125 ընտրատարածքներից 63-ում։ Նախնական արդյունքներով, խորհրդարան անցել են նաև «Քաղաքացիական համերաշխություն», «Միացյալ Ադրբեջան», «ՌԵԱԼ», «Ազգային ճակատ», «Ադրբեջանի ժողովրդավարական լուսավորություն» կուսակցությունների անդամները։ Բացի այդ, 46 անկախ թեկնածու կստանան պատգամավորական մանդատներ, Միր 24-ը: 

Իսկ ամերիկյան Oracle խորհրդատվական խմբի  անցկացված exit poll-ի տվյալների, նոր գումարման խորհրդարան է անցել նաև անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

 

Երկրում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի: Խորհրդարանի 125 տեղի համար պայքարում էր 990 թեկնածու։

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են ժամը 19:00-ին: