Հետևեք մեզ։

Երևանում Business Weekend-ը կանցկացվի առանց Արսեն Մարգարյանի, հայտնի է նրա այցի չեղարկման պատճառը

00:05, 02 սեպտեմբեր 2024
Երևանում Business Weekend-ը կանցկացվի առանց Արսեն Մարգարյանի, հայտնի է նրա այցի չեղարկման պատճառը

Երևանում Business Weekend-ը կանցկացվի առանց Արսեն Մարգարյանի։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպող ընկերությունը։

 

«Տիկնայք և պարոնայք: Վերջին երեք օրերի ընթացքում մեր միջոցառման բանախոսներից մեկի՝ Արսեն Մարգարյանի ելույթի չեղարկման ակցիա է կազմակերպվել։ Մենք հարյուրավոր սպառնալիքներ ենք ստացել, այդ թվում՝ ֆիզիկական բռնության կոչեր, դրանք ուղղված են եղել և՛ կազմակերպիչներին, և՛ Արսենին։

 

Այսօր իրավասու աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել մոտալուտ սադրանքների մասին։

 

Այս իրավիճակում մենք որոշեցինք չեղարկել Արսենի ելույթը և նրա այցը Հայաստանի Հանրապետություն»,-ասված է միջոցառման  կազմակերպչի հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում՝ Armenia Marriott հյուրանոցում սեպտեմբերի 6-7-ը տեղի կունենա Business Weekend, որի ընթացքում բանախոսությամբ հանդես պետք է գար Արսեն Մարգարյանը, մասնակցության տոմսը 25000 դրամ է։ Այս ինֆորմացիան արագորեն տարածվել և բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հայ հասարակության շրջանում։ Բլոգերներից մինչև հասարակական գործիչներ և պարզապես մտահոգ մարդիկ տարածում էին Մարգարյանի տեսանյութերը՝ կանանց բռնության ենթարկելու կոչերի և անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու, ինչպես նաև այն մասին, որ, ըստ իրեն,  «Հայաստանը շուտով հայտնվելու է Ադրբեջանի կազմում» և պահանջում չեղարկել այս անձի մասնակցությամբ բանախոսությունը Երևանում։