Որոշակի աշխատանքներ են իրականացվում, ես զերծ կմնամ մանրամասներ բացահայտելուց։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ խոսելով Բաքվում հայ գերիների վերադարձի շուրջ տարվող աշխատանքների մասին։
Հարցին՝ այս շրջանում շփվել է Բաքվում ապօրինաբար ազատազրկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, Շահրամանյանը պատասխանեց․ «Սկզբնական շրջանում հնարավորություն ենք ունեցել կապ հաստատել և խոսել նրանց հետ»։
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Շահրամանյանը ասաց․ «Այդ հայտարարություններն անողները պետք է ավելի բաց խոսեն, որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, ես տեղյակ չեմ»։