Հետևեք մեզ։

Le Parisien. ՊՍԺ-ն հրաժարվել է Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մտքից

09:53, 26 ապրիլ 2023
Le Parisien. ՊՍԺ-ն հրաժարվել է Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մտքից
 

ՊՍԺ-ն դադարեցրել է պայմանագիրը երկարաձգելու քննարկումը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ՝ արգենտինացու ֆինանսական պահանջների պատճառով։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում 35-ամյա Մեսսին խնդրել է բարձրացնել աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 37 միլիոն եվրո։ Մեսսիի հայրը կարծում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունում որդու հաղթանակը գին ունի, և նոր պայմանագիրը պետք է արտացոլի դա։ Միաժամանակ Մեսսիի հարազատները հերքում են այս տեղեկությունը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ ՊՍԺ-ն ու Մեսսին բանավոր համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Ապրիլին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին հարձակվողի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։