Հետևեք մեզ։

Նժարին մեր պատիվն է, մենք Եռաբլուրի տղաների հետ նույնանալու պատմություն ունենք, սա մեզ մղելու է այս գործընթացը բեկելու․ Բագրատ Սրբազանը՝ շարժման գործողությունների մասին (տեսանյութ)

11:55, 02 սեպտեմբեր 2024
Նժարին մեր պատիվն է, մենք Եռաբլուրի տղաների հետ նույնանալու պատմություն ունենք, սա մեզ մղելու է այս գործընթացը բեկելու․ Բագրատ Սրբազանը՝ շարժման գործողությունների մասին (տեսանյութ)

Ամոթով եմ գալիս Եռաբլուր, բայց այդուհանդերձ՝ սա մեզ համար ուղտի և մեզ հիշեցնելու օր է։ Այս մասին Արցախի Հանրապետության անկախության օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։


Սրբազանը նշեց՝ հավատում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է․ «Սա անպատվություն է մեզ համար և գողացված ուրախություն, պետք է անընդհատ պայքարի մղի մեզ և ոչ հակառակը, ոչ սգալու, ոչ ողբալու, այլ՝ ինքնասրբագևրվելու և մղվելու պայքարի՝ հակառակ նրան, թե ինչ կասի աշխարհն ու ներքին թշնամական իրականությունը։ 


Այն մարդիկ, ովքեր Ակնան իրենց հայրենիքն էին համարում, այն մարդիկ, ովքեր արցախցու հացն են կերել ու պարել են Շուշիում, այո, պատասխանատուն և մեղավորն են, մեր գողացված կենագրության խարանն է Նիկոլ Փաշինյան անունով երևույթի ճակատին»,- ասաց նա։


Հարցին՝ ինչ ընթացք է ունենալու շարժումը, Սրբազանը պատասխանեց․ «Դուք մասնակից եք լինելու, ինչ-որ պետք է լինի, լինելու է, մենք ոչ ժամանակ ենք կորցնելու և ոչ էլ մեզ այդ ժամանակը տրված է որպեզ ազգ։ Մենք շատ լավ ենք հասկանում ծանրությունն ու բարդությունը, բայց Եռաբլուրի տղաների հետ նույնանալու պատմություն ունենք, դրա համար եմ ասում՝ սա մեզ մղելու է այս գործընթացը կասեցնելու և բեկելու։ Նժարին մեր ոչ միայն գոյությունը, այլև պատիվն է դրված»,- ասաց Սրբազանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․