Ադանայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև հարակից շրջաններում։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07։48-ին՝ 7 կմ խորության վրա։
Նախնական տեղեկություններով՝ փլուզումներ ու տուժածներ չկան։