Հետևեք մեզ։

Հայաստանը խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է մի քանի կարևոր կետ. Բայրամով

13:51, 02 սեպտեմբեր 2024
Հայաստանը խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է մի քանի կարևոր կետ. Բայրամով

Բաքվում Սերբիայի արտգործնախարար Մարկո Յուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, որ 2024-ի հունիսի 24-ին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանին է ներկայացրել իր պատասխանները։

 

«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանը ներկայացրեց իր տարբերակը Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից հանվել են մի քանի կարևոր կետեր։ Կարևոր կետերը ներառված չեն համաձայնագրի նախագծում, և մեզ ասում են, որ լուծումը սա է։

 

Մեր հանձնարարականը հայկական կողմին այն է, որ նրանք ավելի լուրջ մոտենան այս հարցերին։

 

Առաջիկայում Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին»,-ասել է Բայրամովը։