Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտեց իր առաքելությունը այս պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Շատ բան է տեղի ունեցել, երբ ես սկսեցի աշխատել մոտ 7 տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին։ Այնուամենայնիվ, մի բան մնում է անփոփոխ՝ ԵՄ-ի հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանի մեր հարևաններին հասնել կայուն և արդար խաղաղության»,- գրել է Կլաարը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կլաարին այս պաշտոնում կփոխարինի Մագդալենա Գրոնոն։