Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացման կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նախ այդ քայլը որակել է «Հայաստանի կողմից ահաբեկչության քաղաքականության խթանում», կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել այդ քայլը, ապա՝ նշել.
«Հայաստանի նման քայլերը կասկածի տակ են դնում այդ երկրի հայտարարած «անկեղծությունը» և «բարի կամքը»՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետ»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող: