Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը պետք է հաստատվի ՀՀ կառավարության կողմից, որից հետո կներկայացվի Սահմանադրական դատարան՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու համար։
ՍԴ որոշումից հետո կանոնակարգը կվավերացվի Ազգային ժողովի կողմից։
Այս փաստաթուղթը նույն ընթացակարգերով պետք է վավերացվի նաև Ադրբեջանում։
Հանձնաժողովների կանոնակարգն ընդգրկվել է կառավարության՝ սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստում։