Հետևեք մեզ։

Հայաստանին սպառնացող արհավիրքներ կան, չպետք է իմ անձով օրակարգ ստեղծեմ․ Հրայր Թովմասյան

16:38, 02 սեպտեմբեր 2024
Հայաստանին սպառնացող արհավիրքներ կան, չպետք է իմ անձով օրակարգ ստեղծեմ․ Հրայր Թովմասյան

Ես իմ ավարտական ճառում շատ համապարփակ կանդրադառնամ հարցերին։ Դուք հնարավորություն կունենաք բոլոր հարցերի պատասխանները լսել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են մամուլի դիտարկումները, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի։


Հարցին՝ ինչու է առարկում դատական պրոցեսի լուսաբանմանը, Թովմասյանը պատասխանեց․ «Ես ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում և պայքար մաքուր իրավական՝ դատարանում։ Ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որոնք Հայաստանին սպառնում են, ես չպետք է փորձեմ  իմ անձով ինչ-որ օրակարգ ստեղծել և լցնել դրանով»:

 

Վերլուծական